Հրապարակային տիրույթում, տարբեր մարդիկ հարցեր են բարձրացնում, թե ինչո՞ւ Նիկոլը չի մասնակցելու Մյունխենում վաղը տեղի ունենալիք` «Անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում» խորագրով քննարկմանը: Հարցադրումը տեղին է և արդար: Հարևան երկու երկրների ղեկավարները կան, իսկ Նիկոլը չկա: Ինչու՞ է գնացել, եթե մեզ վերաբերող անվտանգային հարցերի քննարկմանը չի մասնակցելու:
Իմ կարծիքով, նա չի ցանկացել մասնակցել պանելային քննարկմանը մի քանի պատճառներով. նախ սեփական երկրի ու տարածաշրջանի անվտանգության առումով ասելիք չունի:
Երկրորդ` վախենում է, որ Ալիևի հետ դեբատներում, իր ներկայությամբ կրկին կխոսվի ու ամբողջ աշխարհին պարզ կդառնա, որ Նիկոլը տվել է համաձայնություն` Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմ հանձնելուն: Չմասնակցելով` նա կամ իր ԱԳՆ-ն հետո կհերքեն և կասեն, որ Ալիևը ճիշտ չի ասում: Իսկ Ալիևի ներկայությամբ, ամենայն հավանականությամբ` չի կարողանում նման բան ասել:
Երրորդ` Հարավային Կովկասի անվտանգության համատեքստում ստիպված չի լինի լսել թեմատիկ քննարկում, որտեղ հավանաբար կխոսվի նաև հայ-թուրքական «գործընթացի» ստորացուցիչ պայմանների և նրա հետևանքների մասին:
Չորրորդ` Նիկոլը վախենում է անատամ հայտարարություններ անել մի միջավայրում (Մյունխենի համաժողով), որն ի սկզբանե թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի և Իրանի դեմ:
Եվ հինգերորդ` ինչպե՞ս է ձևակերպելու Քաշաթաղի (Լաչինի) ճանապարհի փակ լինելը, որը նաև տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի հարց է: Հո կրկին չի ասելու ռուսներն են մեղավոր, այնպես ինչպես ներքին լսարանի համար է ասում:
Հիմա հարց կտաք, այդ դեպքում ինչո՞ւ է գնացել Մյունխեն:
Կարծում եմ, գնացել է ոչ ֆորմալ հանդիպումներում եվրոպացիներին համոզելու, որ Ռուսաստանի դեմ հակամարտության հետագա էսկալացիայում իրեն և իր տխրահռչակ իշխանությանը եվրոպացիները չզոհաբերեն: Փոխարենը` պատրաստ է համաձայնվել արևմուտքի ցանկացած պահանջ-առաջարկին` ի հաշիվ Հայաստանի և Արցախի անվտանգության ու սուբյեկտայնության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid02vqRFTSsEKWoLCZdxcCPiWrVvxJTuybyz4CzCvh1NTtT4bFC3RwS3LSpUZQU5UpTVl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել