Վիգենը հերթական անգամ ի ցույց է դրել իր լպրծուն էությունը՝ իրականության հայելային արտացոլանքը ներկայացնելով. Նիկոլի բերանից երբեք դուզ խոսք դուրս չի գալիս ոչ միայն հասարակության հետ շփումների ժամանակ, այլև աշխարհաքաղաքական ուժային կենտորնների հետ շփումներում: Գնում է Մոսկվա, խոնարհվում է Պուտինի առաջ, կոշիկները լիզում ու մի դեցիլիոն անգամ շնորհակալություն հայտնում, հանդիպում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին կամ որևէ եվրոպական էմիսարի, նրանց տեսակետներն է ջատագովում, և վերջապես Նիկոլը, հանդիպելով թուրքերին, նրանց առաջ է կզում-պպզում, խոստանալով Երևանն էլ հետը տալ՝ պայմանով, որ Իլհամն ու Էրդողանը չհանրայնացնեն Արցախի ստացականը: Ապացույցը Լաչինի միջանցքում ստեղծված խայտառակ վիճակն է, որ ուղիղ հետևանք է Նիկոլի դրսևորած «վիգենության». ռուսներին խոստացել էր խնդիրը լուծել ռուսական տարբերակով, բայց գնաց Եվրոպա, ու ծնվեց պրահայան փաստաթուղթը՝ թուրքի բերանը լեզու դնելով: Եվ առհասարակ պատերազմն էլ չէր լինի, եթե Նիկոլը «վիգեն» չգնտվեր ու բոլորիս գլխին այս աղետը չբերեր:
Վիգենիզմն է դարձել Հայաստանի բրենդն աշխարհում, ինչի հետևանքով հայությունը կանգնել է գոյաբանական ճգնաժամի եզրին՝ վիգենների լոլոներով խաբվելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



