Իմ սիրելի Արցախցիներ
Դուք պետք է իմանաք ողջ ճշմարտությունը և այս գրառումով դիմում եմ հենց ձեզ։
Ինչու՞ է փակ Բերձորի միջանցքը և ե՞րբ է այն բացվելու։ Հենց այս հարցն է կարծում եմ հուզում բոլորիդ.
Միջանցքի փակման համար կա երկու պատճառ`
1. նիկոլը Պրահայում համաձայնվել է ճանաչել Արցախը, որպես ադրբեջանի մաս,
2. Նոյեմբերի 9-ի փաստաթղթով կրկին նույն նիկոլը համաձայնվել է ադրբեջանին տրամադրել ադրբեջանը Նախիջևանի հետ կապող նոր, անարգելք ճանապարհ (պարզ լեզվով ասած` միջանցք)։ Սակայն նիկոլը հետ է կանգնում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի կատարումից։
Այս ամենը հաշվի առնելով, թշնամին դիմել է մի քայլի (Բերձորի արգելափակմանը), ինչը անելուց վստահ էր, որ չի պատժվի որևէ աշխարհագրական բեվեռի կողմից։ Արևմուտքի համար մեր թշնամին օգտագործում է նիկոլի Արցախը ադրբեջանի մաս կազմելու խոստումը, ռուսի համար` այսպես կոչված Զանգեզուրի միջանցը Հայաստանի կողմից չտրամադրելը։
Սա է պարզ ու տրիվիալ ճշմարտությունը։ Մեկ մարդ գերի է պահում 120.000 արցախցիներին իր խոստումների պատճառով։ Ցավոք թշնամի պետության ղեկավարը Էլչիբեյը չէ, որ օգտվեինք դրանից։ Մենք այսօր մեր լոկալ "էլչիբեյ"-ի ձեռքն ենք կրակը ընկել, իսկ թշնամին օգտվում է դրանից։
Ե՞րբ է բացվելու ճանապարհը. Ակնհայտ է, որ ալիևը հասկացել է, որ ճանապարհը փակելով նա որևէ հարց չլուծեց և ուշ թե շուտ դիմելու է հարցի ռազմական տարբերակով լուծմանը։ Խոսքը ոչ միայն Սյունիքի, այլ Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Արարատի մասին է։ Այս առումով Արցախում բնակվող մեր հայրենակիցները ավելի ապահով են, քան նշածս շրջաններում ապրողները։
ալիևին Բերձորի միջանցքը բացելու համար պետք է արձանագրել ինչ-որ հաղթանակ, որի մասին թմբկահարելով, նա կբացի միջանցքը։ Այսպես կոչված face saving։ Թե ինչ է դա, կարծում եմ Արցախի իշխանությունը շատ լավ գիտի...
Սա է իրական վիճակը։
Ես իրոք չգիտեմ, որն է ճիշտը, բայց իմ կողմից միայն կարող եմ ասել հետևյալը` ժամանակավոր հետքաշումը կարող է վերջում բերել բաղձալի երազանքների կատարմանը, իսկ կոնստանտ հարձակումը` տոտալ կորստի...
Հ.Գ. նիկոլը փորձում է բավարարել բոլորին, ինչը այլևս անհնար է։ Քանի նա կա, չենք լինելու մենք` հայերս...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.vardanyan.77/posts/pfbid0248wBhg4zcFH57cmbaKwX3qFfFJEGyBm1E1PtvK9MWL8bTDrrL37ChL5ZZt5z1u4yl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել