Օրինակ՝ Նիկոլի վաստակներից Արշակյան Հակոբը, պարզվում է, Ջերմուկում մասնակցել է Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին, ինչից ներշնչված մի ֆեյսբուքյան ստատուս է երկնել և բացի այն, որ ինչ-որ լոլոներ է տռտռացրել կոռուպցիայի դեմ իրենց մղած «պայքարի» կարևորության մասին, միաժամանակ հայաստանցիներին սիրով հրավիրել է Ջերմուկ՝ վայելելու բարենպաստ եղանակային պայմանները: «Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք»,-հորդորել է ՔՊ-ականը ՀՀ քաղաքացիներին:
Ինչպես հայտնի է, կապված ամիսներ առաջ տեղի ունեցած ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետ՝ Ջերմուկը հայտնվել է թշնամական զորքերի ուղիղ թիրախում. թուրքի ասկյարները հանգստավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են գտնվում, ինչի պատճառով Ջերմուկը երկար ժամանակ վերածվել էր ուրվական քաղաքի: Հիմա էլ առանձնապես կյանքն այնտեղ չի եռում, և ակնհայտ է, որ եթե մեզ չհաջողվի թուրքերին հարկադրել հետ նահանջել, հանգստյան կարևորագույն այդ գոտուց, կարելի է ասել, Հայաստանը փաստացի կզրկվի մի դեպքում, երբ հայտնի է, թե որքան մեծ է քաղաքի նշանակությունը թե՛ ներքին զբոսաշրջության զարգացման, թե՛ օտարերկրյա տուրիստների համար Հայաստանն առավել գայթակղիչ դարձնելու տեսանկյունից:
Արշակյան Հակոբը բացահատորեն ծաղրել է հայաստանցիներին՝ հրավերք հղելով՝ այցելելու մի վայր, որի բանալիները Նիկոլը փաստացի տվել է թուրքերին: Փոխարենը լավ կաներ, եթե պարզաբաներ՝ ինչպես և կոնկրետգ ինչ ժամկետներում է ՔՊ-ն պատրաստվում քաղաքը թուրքի համար անհասանելի դարձնել, երբ են թշնամական զորքերը ՀՀ սուվերեն տարածքները լքելու, երբ է Տայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1332
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



