Խորհրդարանում Նիկոլի խոսք տանող-բերող աշխատող Կոնջոյան Հայկոն, արդարացնելու համար ՔՊ-թուրքեր ստորացուցիչ սուբորդինացիայի էությունը, իր ելույթում մեջբերել էր Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանի՝ Թուրքիային ուղղված երեք նամակներից դրվագներ, որտեղ Վրացյանը, մասնավորապես, խոստովանել էր, որ քանի որ Հայաստանը հայ-թուրքական ռազմական բախման արդյունքներով պարտված կողմ էր դարձել, իրենք այլ ելք չունեին, քան «խոնարհվելը հաղթողի կամքի առաջ»: Այսպիսով՝ Նիկոլի խորհդրարանական սուրհանդակը ոչ երկիմաստ կերպով հասկացրել է, թե ինչու են իրենք հիմա կզում թուրքերի առաջ:
Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե երկիրը չխորհրդայնացվեր մի դեպքում, երբ կար Ալեքսանդրապոլի տխրահռչակ պայամանգիրը, որով մեզ կես բուռ հող էր ընդամենը հասնում, և ինչպես խոստովանել էր արևմտյան քաղաքական ազդեցիկ գործիչներից մեկը, հայերիս հողն այնքան քիչ էր, որ նույնիսկ Սևանում լողանալուց հետո չորանալու տեղ չունեինք: Անկասկած, շատ վատ կլիներ մեր վիճակը, եթե նույն դաշնակցական կառավարությունը չգիտակցեր պահի լրջությունն ու իշխանությունը չհանձներ բոլշևիկներին. Հայաստան ուղղակի գոյություն չէր ունենալու:
Հիմա, երբ Կոնջոյան Հայկոն նմանօրինակ պատմական ակնարկներ է անում, նամակներից մեջբերոմ կատարում, գիտակցո՞ւմ է, որ իր այդ գործելաոճով միմիայն է՛լ ավելի է ընդգծում Հայաստանի համար Նիկոլի հրաժարականի կենսական անրաժեշտությունը: Ակնհայտ է, որ եթե գոնե վերջին պահին ՔՊ-ն չսթափվի ու «քարը փեշից թափելով»՝ չհեռանա՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կարող է քաղցր երազ դառնալ մեզ համար. ցեղասպանության վտանգն է կախված բոլորիս գլխին, ինչի մասին, ի դեպ, նույն Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բազմիցս է զգուշացրել՝ նունիսկ «Կարմիր դրոշ» բարձրացնելով:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ կապծված 44-օրյա պատերազմի արդյունքների հիմքով թուրքի առաջ ծնկի գալու անհրաժեշտության մասին հայկոյական անբարո ակնարկի հետ: Թուրքի առաջ ծնդկի գալու բուռռն ցանկությո՞ւնն էր պատճառը,որ Նիկոլն անձամբ նպաստեց պատերազմի բռնկմանն ու դրանում մեր կրած պարտությանը, թե՞ ուղղակի արևմտյան կենտրոններից նման պատվեր էր ստացել՝ իշխանությունը պահելու կամ այն կորցնելուց հետո գործած հանցանքներն ու ալան-թալանը մարսելու խոստումով… Քյաբար առ քյաբաբ պատասպան եք տալու…



