Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։

Հայտնում են նախարարությունից։

Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը:
Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել