Պարզվում է՝ Նիկոլը, բացի Թուրքիային օգնելուց, այնտեղ փրկարարներ ուղարկելուց, ցավակցական ուղերձ հղելուց, նաև հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի ղեկավարի հետ՝ իր խորին ցավակցությունը հայտնելով Էրդողանին: Վերջինս էլ ասել է, որ բարձր է գնահատում Նիկոլի ժեստը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:

Կապված Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետի հետ՝ Հայաստանում բավական իրարամերժ կարծիքներ են հնչում. ոմանք ցավակցում են, ոմանք դրսևորում են առավելագույն անտարբերություն, ոմանք էլ տեղի ունեցածը որպես հատուցում են որակում՝ հղում կատարելով ոչ միայն հեռավոր, այլև շատ մոտ անցյալին:

Հարցը, սակայն, էական է դիտարկել գուցե ոչ այնքան էմոցիոնալ տեսանկյունից, որքան՝ չոր հաշվարկի, մեծ քաղաքակնության: Խնդիրն այն է, որ Հայաստանի կողմից Սիրիայի ու Թուրքիայի միջև հավասարության նշան դնելը զուտ օբյեկտիվորեն չի կարող անվիճելի դիտարկվել ոչ միայն այն պատճառով, որ մեկն իր մեղքը չընդունող ցեղասպան պետություն է ու Իլհամին Էնվերի հոգու փառավորման համար հայ զինվորների կյանքը խլած «Բայրաքթարների» մատակարար, (իրականում 44-օրյա պատերազմի կառավարումն իրականացրել է Թուրքիան), մյուսը՝ բարեկամ, այլև՝ դիցուք հենց հիմա Արցախում ստեղծված մարդասրական աղետի, որի իրական կազմակերպիչը, անկասկած, Էրդողանն է՝ նպատակ ունենալով Հայաստանին ստիպել ընդունել ասենք օրերս հայկական կողմին Ադրբեջանի կողմից փոխանցված պայմանները,ինչի մասին,ի դեպ, խոսել էր Արաբատը:

Հիմա՝ հարց՝ արդյոք այս ֆոնին Նիկոլի ռևերանսները որքանով են հանդուրժելի: Լա՛վ, ցավակցեցիք, հասկացանք, Էրդողանին շողոքորթելս ո՞րն է: Հիմա որ շողոքորթում եք, դրանից թուրքական պետության իրական վերաբերմունքն ու ռազմաքաղաքական պլանները փոփոխությա՞ն են ենթարկվում, թե՞ ուղղակի ազգովի ևս մեկ անգամ Նիկոլի ձեռամբ ստորացվում ենք ու զրոյացվում:

Թուրքիան հայտարարել է, որ սահմանի բացման թիվ մեկ պայմանը Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորումն է: Բաքուն հայտարարում է, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, եթե Երևանն ընդունի Իլհամի կողմից թելադրված նախապայմանները,որոնց ընդունման դեպքում, Հայաստանը տարածաշրջանում,ըստ էության, դառնալու է դդում՝ կորցնելով բոլոր տեսակի հեռանկարները: Ահա սա է Թուրքիան, ահա այսպիսի ապագա է այդ երկրի ղեկավարը մեզ համար նախատեսում մինչև այն օրը, երբ Թուրքիայում իշխանության կգան տխրահռչակ երիտթուրքերի գաղափարական ադեպտները ու Կովկասում ծավարած մի բուռ հայության վերջն էլ կտան:

Թուրք Նիկոլը, իհարկե, չի կարող չկանխազգալ իր գործողություններից բխող վտանգները, բայց նա բացարձակապես թքած ունի հետևանքների վրա. նրան իր աթոռն է պետք, իսկ դրա արտերկյա երաշխավորներին էլ՝ վիլայեթացված Հայաստան՝ պլան, որին հասնելու համար էլ Նիկոլին բերել են իշխանության:

Պետք լինի, Հանրապետութան հրապարակում մասսայական օնանիզմով էլ կզբաղվի, միայն թե աթոռին ձեռք չտան…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել