Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունից՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ քարտուղար Կոռնելիուս Կոռնելիուն։

«Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը»,-ասվում է Կիպրոսի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել