Թուրքիայի պետական դրոշները երկրի ողջ տարածքում և արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում խոնարհել են՝ կապված երկրի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժից հետո հայտարարված 7-օրյա սուգի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարել տարերային աղետից զոհվածների հիշատակի համար։ Երկուշաբթի առավոտյան Ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում:

Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ- գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել Է 3381 մարդ, վիրավորվել՝ 20 436 մարդ։ Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել