Նիկոլը՝ «ֆեյքերի» հույսին

Հայտնի է դարձել, թե որքան փող է Նիկոլը հատկացրել ԶԼՄ-ներում իր փիառով զբաղվող ու սոցցանցային տիրույթը տարիներ շարունակ պղծող կառույցին ««Ֆեյքերի» ՊՈԱԿ»-ին: Նիկոլի աշխատակազմը մոտ 1.3 մլն դոլար գրանտ է տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին»՝ հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ները մոնիթորինգ անելու, կառավարության համացանցային էջերը վարելու, քաղաքական, տնտեսական թեմաներով նյութեր պատրաստելու ու կառավարության փիառով զբաղվելու: Ընդ որում՝ մի 25000 դոլար էլ հատուկ տվել են Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին աջակցություն ցուցաբերելու համար:

Փաստը, որ նման ահռելի միջոցներ են հատկացվում «ֆեյքանոցը» է՛լ ավելի «ծաղկեցնելու», դրա գործունեությունն ավելի «բեղուն» դարձնելու համար, խոսում է երկու բանի մասին՝ նախ՝ Նիկոլի գործերն իսկապես վատ են, և քարոզչական դաշտում իշխանություններն իսկապես պարտվում են, ապա՝ հնչող քննադատությունները լռեցնելու համար սեփական աշխատելաոճը վերանայելու փոխարեն ՔՊ-ականները որոշել են «լեզվին տալ» ու մեդիադաշտը պղտորել՝ այդպիսով ի սկզբանե դատապարտվելով անհաջողության:

Շատ լավ իմանալով, թե ինչպիսի ոչ պոպուլյար որոշումներ են իրեն պարտադրում ու դեռ շարունակելու են պարտադրել դրսի խաղացողները՝ Նիկոլը, ժամանակին լինելով հայաստանյան մամուլի, լրատվադաշտի գլխավոր «ֆեյքը», գիտակցում է քարոզչության կարևորությունը՝ նկատի ունենալով նաև այն պարզ փաստը, որ հենց այդ ֆեյքային քարոզչության շնորհիվ էր, որ 2018-ին կարողացավ զավթել իշխանությունը: Սակայն Նիկոլը մի կարևոր բան հաշվի չի առել. ոչ մի «ֆեյք» կամ դատարկաբանություն չի օգնելու ՔՊ-ին լուծել սեփական քաղաքական խնդիրներն ու մեծացնել սոցիալական հենարանի «մակերեսը», քանի որ ազգաբնակչութան բացարձակ մեծամասնությունը շարունակելու է կողմնորոշվել ոչ թե ֆեյսբուքյան ֆեյքերի խայտառակ քֆուրներով՝ ուղղված ՔՊ-ի քաղաքական օպոնենտներին, այլ՝ սեփական կյանքի որակով, և պետք է նկատել, որ ժամանակի հետ մեկտեղ զոմբիների թիվը, բարեբախտաբար, մեզանում փոքրանում է, հանրությունը՝ սթափվում: Մի երկու «յառմրկա» էլ, որ Գռզոն փակի, Նիկլոի վերջը կգա ու է՛լ ոչ մի «ֆեյք» նրա դարդին դարման չի անի թեկուզ մի 100 մլն էլ բաշխի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել