ԱՄՆ կառավարությունը մի քանի օր երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկին, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ 3 ավտոբուսի մեծությամբ օդապարիկը արձակել է Չինաստանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ օդապարիկը հայտնաբերել են չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, Մոնտանայի Բիլինգս քաղաքի երկնքում, նա թռել-անցել է նաև Ալեուտյան կղզիների և Կանադայի վրայով, հավելում է nbcnews.com-ը։

The balloon is seen in the sky above Montana

Պենտագոնի անանուն բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ օդապարիկը դեռ գտնվում է ԱՄՆ-ի երկնքում, սակայն հրաժարվել է հայտնել դրա գտնվելու ստույգ վայրը:

Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպում է հրավիրել զինվորական պաշտոնյաների հետ՝ քննարկելու պատասխան հնարավոր տարբերակները։ 

Պենտագոնը գործողության բոլոր տարբերակները ներկայացրել է նախագահ Ջո Բայդենին. վերջինս առաջարկել է խոցել այն։ Սակայն Պենտագոնն առարկել է՝ պատճառաբանելով, որ երեք ավտոբուսի մեծությամբ օդապարիկի բեկորները վտանգ կներկայացնեն «գետնին գտնվող մարդկանց անվտանգությանը»։

Նախարարության բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է, որ օդապարիկը վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար։

«Մեր գնահատմամբ՝ այս գունդը սահմանափակ հավելյալ արժեք ունի հետախուզական տվյալների հավաքման առումով… Այնուամենայնիվ, մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանվելու օտարերկրյա հետախուզության կողմից գաղտնի տեղեկատվության հավաքագրումից», - ասել է անանուն պաշտոնյան:

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2022 թվականի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պատալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան, որը Չինաստանի իշխանությունները համարում են իրենց տարածքը։ Հունվարին ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային շարժունակության հրամանատարության ղեկավար Մայք Մինիհանը կանխատեսել է ուղիղ բախում Չինաստանի հետ 2025 թվականին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել