Ժողովրդավարության դրոշակակիր Եվրոպան իր երկակի և ոչ ադեկվատ քաղաքականությամբ նպաստեց, որպեսզի Հայաստանը ընտրի Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ամրացնելու ուղին:
Տարիներ շարունակ հավասարության նշան դնելով ժողովրդավարական արժեքներով ապրող և սեփական երկիրը ժողովրդավարական ուղով տանող Հայաստանի և սուլթանական ռեժիմ կառուցած ու սեփական ժողովրդին սուլթանատի կանոններով սարսափի մեջ պահող Ադրբեջանի միջև` Եվրոպան կասկածի տակ դրեց այն արժեքների նկատմամբ հավատն ու հարգանքը, որոնք նա համարում է գերակա: Հայաստանը այսօր ժողովրդավարական, խոսքի ազատությունը հարգող, ազատական շուկայական հարաբերություններ ունեցող պետություն է, և ինքն է որոշում` ում հետ կապել իր քաղաքական ապագան:
Կարծում եմ` որևէ գրանտ ի զորու չէ սեպ խրելու հայ-ռուսական բարեկամության մեջ:
Վստահ եմ` Հայաստանը սիրող որևէ քաղաքացի հանուն որևէ գրանտի չի պառակտի սեփական հասարակությունը երկու ծայրահեղ մասերի:



