Վարդապետյան Աննայի ծիկերը

Շատ է խոսվում Վարդապետյան Աննայի՝ Գլխավոր դատախազություն մտնելու օրվանից այնտեղ տիրող կատավասիայի, քաոսի մասին, այն մասին, թե ինչպիսի դրակոնյան մեթոդներ է Նիկոլի նախկին օգնականը կիրառում՝ Դատախազությունը զտելու, սեփական կադրերով այն համալրելու, համակարգի աշխատակիցների կյանքը դժոխք սարքելու:

Եվ ահա ասվածի ևս մեկ ապացույց. մասնավորապես՝ պարզվում է՝ Վարդապետյան Աննան երեկ հրաման էր ստորագրել Կարեն Գաբրիելյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին փոխադրելու մասին,իսկ արդեն այսօր Աննան այդ նույն մարդուն ազատել է երեկ նշանակած պաշտոնից: Այսինքն՝ նշանակումից 24 ժամ չանցած՝ մարդը պաշտոնից ազատվել է: Հարց՝ իմա՞ստը:

Նմանօրինակ դեպքերը թերևս լավագույնս են նկարագրում համակարգի ներսում տիրող ներկայիս մթնոլորտը, և դիցուք տվյալ դեպքի հետ կապված՝ մարդ ինչ ասես, որ չի կարող մտածել՝ սկսած վերևից իջած հրահանգավորումից մինչև Աննայի «ծիկեր», որոնց ձեռքը, ասում են, համակարգը կրակն է ընկել, և որի պատճառով շատերն ուղղակի դիմում են գրում ու հեռանում՝ չկարողանալով հարմարվել: Հիմա բացառված չէ, որ Գաբրիելյանի պարագայում նույնպես գործ ունենք «ինքնաբացարկի» հետ,և մարդը, ուղղակի զզվելով Նիկոլի նախկին օգնականի աշխատելաոճից, դիմում է գրել ու հեռացել:

Գլխավոր դատախազույունն այն մարմինն է, որն ամենուղղակի առանչությունն ունի երկրում կարգուկանոնի հաստատման, իրավական պետության ստեղծման պրոցեսի հետ: Եթե այդ կառույցում տեղի ունեցողը որպես 18+ է որակավորվում, ապա շատ հեռատես մեկը պետք չէ լինել՝ հասկանալու, թե ինչ հետևանքներ է այդ ամենն ունենալու բոլորիս վրա:

Բայց Վարդապետյան Աննան թքած ունի բոլորիս վրա. նա իր տերերի հրահանգներն է հետևողականորն ի կատար ածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել