Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
-
Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
-
Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
-
Նիկոլայ Բարսեղյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
-
Արման Բաղդասարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
-
Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գորիկ Հովակիմյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:
-
Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
-
Անդրանիկ Ալեքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
-
Սաշիկ Ավետիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
-
Ռազմիկ Արսենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
-
Նարեկ Մհերյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
-
Գևորգ Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
-
Եսայի Աբովյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
-
Շիրակի մարզի դատախազության դատախազ Աննա Մկրտչյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
-
Հովհաննես Բաղյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
-
Արևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
-
Ահարոն Սաֆարյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
-
Տիգրան Մուրադյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
-
Հրաչյա Նազարյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
-
Էմիլ Զոհրաբյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
-
Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Սաֆարյանը փոխադրվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



