Ամբողջ աշխարհը տեղեկացավ, թե կոնկրետ որտե՞ղ տեղակայված, ի՞նչ պայմաններում հայտնված ո՞ր զորամասը, ինչպիսի՞ խայտառակ ողբերգություն է ունեցել, իսկ սրանք իբրև թե գաղտնապահությամբ դեռևս գրում են` «ՊՆ N զորամասի» և այլն, այլն...
Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա բանաձևով բանակն էլ դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ: Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով ու մանիպուլյացիաներով դեգրադացված բանակն օր-օրի վերածվում է Նիկոլի չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի:
Ճռճռան վերնագրեր` «ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը կալանավորվեց»: Այնուհետև` «15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը» և էլի այլ պաշտոնյաներ: Հետո կգրեն, որ կալանավորվել են զորամասի ՀԱԿ-ի հերթապահը` կացարան բենզին մտցնելու փաստը չիմանալու համար, Ազատ գյուղի գյուղապետը` տան պատուհաններին ճաղավանդակներ կառուցելու համար, Վարդենիսի հրշեջ ջոհատի հրամանատարը` հրդեհը նախապես չկանխատեսելու համար, Վարդենիսի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները` տեղում գիշեր-ցերեկ հերթապահություն չկազմակերպելու համար և այսպես շարունակ: Իսկ ամենավերջում կպարզվի, որ մեղավորն այրված զինծառայողներն էին:
Որտե՞ղ և ի՞նչ կարգավիճակում են հիմա գտնվում Սուրմալուի տոնավաճառի պայթյունի և զոհերի պատճառ դարձած անձիք: Մեռա՞վ գործի սենսացիան: Ի՞նչ վիճակում են Նիկոլից բացի, բանակում հայտնաբերված այլ դավաճանության դեպքերի գործերը և դրանց ընթացքը: Եվ այսպես շարունակ...
Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա: Սենսացիան հորինում են նիկոլական խունտայի ներկայացուցիչները: Մանիպուլյացիան իրականացնում են «հայկական ժամանակ»- ի վերածված պետական, հանրային և իշխանա-սորոսական բոլոր ԶԼՄ-ները: Դե իսկ դեգրադացվելը` պետական համակարգի և ամբողջ հանրության գործն է: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ամեն բան, պայքրում են սրանց դեմ և չեն ցանկանում դեգրադացվել` վաղը հայտարարվելու են օրենքից դուրս և լավագույն դեպքում` վտարվելու են երկրից:
Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ: Այլապես` նա և իր իշխանությունը երկար կյանք ունենալ չի կարող:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/pfbid02KRVe3TrWAPaxCvUx7btVr3TjkeHYjT9cjMkVJUpNfd527oioFYUSfGAra7zeczznl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել