Համաձայն մամուլի տեղեկությունների՝ իշխանությունները պատրաստվում են իրենց հոգեհարազատ մեթոդներով լվանալ Պապիկյան Սուրիկի ու շեֆի երեսը՝ զորամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով գրանցված զոհերի արյան մեղքը գցելով այլոց վրա. ՊՆ-ում թեման քննարկել ու եզրահանգել են, որ հեռացումներն առաջին քայլն է լինելու միայն, իսկ դրանից հետո կսկսվի կալանավորումների մեծ շարք: Այսինքն՝ որպեսզի տեղի ունեցածը հանկարծ չազդի Նիկոլի ու Պապիկյան Սուրիկի քաղաքական կարյերայի վրա, ու սրանք կրկին շարունակեն հանգիստ խղճով քայքայել պետությունն ու բանակը, տեղի է ունենալու սպայական կազմի գլխատում այն էլ մի փուլում, երբ թշնամին բացահայտորեն շնչում է Հայաստանի ծոծրակին:

Մինչդեռ, եթե իսկապես Նիկոլն ու Սուրիկը շահագրգիռ են՝ բանակը հզորացնելու, կարգուկանոն հաստատելու հարցում, առնվազը պետք է սկսեին սեփական քաղաքական թիմից, դրա մասը հանդիսացող որոշ կարկառուններից, ասենք Անդոնից, ում՝ ապատեղեկատվություն պարունակող հայտարարությունները՝ հայոց բանակի, մասնավորապես՝ դիրքերի լավ կահավորման մասին, ինչի շնորհիվ իբր, ըստ Անդոնի, զինվորների կյանքեր էին փրկվելու, հատկապես ներկա իրավիճակում չափազանց ցինիկ են հնչում:

Եթե ուզում ենք պետություն ունենալ, ապա ողջ ՔՊ-ն՝ իր անդոններով հանդերձ, պետք է ամեն օր ստիպված լինի համտեսել բանտի բալանդը: Քանի սրանք բալանդի տեղը չալաղաջներ են խժռում, իսկ որոշ «ծերից ծաղկածներ» էլ՝ ասենք պան-պերդյու, մեզ լավ բան չի սպասվում, այլ միայն ավեր ու մահ, արյուն ու սուգ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել