Պարզվում է՝ ամեն բան չէ, որ հարթ է ՔՊ-ականների ներքին խոհանոցում: Մասնավորապես՝ տարակուսանքի տեղիք է տվել այն, ինչ Ալենը դրել է Ռուբինյան Ռուբոյի գլխին. աշխատանքից ազատել է թուրք Քըլըչի ջահելի աներոջը՝ Հակոբ Հաջի-Հակոբյանին, որ խորհրդարանում աշխատակազմի արարողակարգի վարչության պետ էր աշխատում: Սա «նախկինների» օրոք՝ 2013-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ եղած ժամանակ, կաշառք վերցնելու կասկածանքով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Ի դեպ՝ Հաջի-Հակոբյանի դուստրը նույնպես աշխատում է խորհրդարանում՝ հանդիասնալով Ռուբոյի նշանածը:

Թե կոնկրետ ինչն է ստիպել Ալենին՝ հաշվի նստել Ռուբոյի աներոջ անցյալի հետ և ԱԺ-ն ձերբազատել դատվածություն ունեցող կադրից, առայժմ հայտնի չէ, բայց որ կատարվածը չի կարող վկայել Ալեն-Ռուբո հարաբերությունների ջերմության մասին, գրեթե անկասկած է:

Առհասարակ ՔՊ-ի ներսում, ասում են, ներքին մթնոլորը բավական լարված է, ինչին նպաստում է հատկապես Նիկոլը, որ իր իշխանությունը է՛լ ավելի բացարձակ դարձնելու համար միմյանց դեմ է դուրս բերում սեփական թիմի անդամներին՝ իր դեմ հնարավոր կոնսոլիդացիան կանխելու հեռահար նպատակով: Շատ հնարավոր է, որ Ռուբոյին ու Ալենին գշտեցնողն էլ է Նիկոլը, որի կռիսության գործնական հետևանքները ստիպված է եղել սեփական մաշկի վրա զգալ կոնկրետ Ռուբոյի աները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել