Բոլոր ժամանակներում գանձերի պահպանությունը հզոր ու ուժեղ վիշապներին էին վստահում, մեր պարագայում մեր գանձը վախկոտ շակալին վստահեցին...
Հայաստանի միջնաբերդը լինելուց զատ հայերի այցեքարտն է/էր Արցախը։ Արցախյան պատերազմում հաղթանակն էր, որ ուժեղի հոգեբանություն արթնացրեց մեր մեջ։ Եթե ուզում եք իմանալ՝ հենց ամբողջական Արցախն էր մեզ ուժեղ դարձնում, հաղորդում էն ոգին, որի մասին միշտ պատմության դասագրքերում էինք կարդացել։ Հայաստանի մյուս մարզերը մենք ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացանք, բայց Արցախի համար կռվեցինք, պայքարեցինք ու վերջ ի վերջո հաղթեցինք։ Հաղթանակի ծնունդ էր Արցախը։
«Տանք, հանգիստ ապրենք». էս ձևակերպումն այսօր օգտագործում են մարդիկ, ովքեր ոչ վերցնելուն են առանձնապես մասնակցել, ոչ էլ անհանգիստ են ապրել այս ընթացքում։ Հեշտ զիջում են, հեշտ արժեզրկում, որովհետև իրենք այդ ամենի արժեքը չգիտեն, երբևէ չեն էլ իմացել։
Հեշտ չի ուժեղ լինելը, ձիգ մնալը։ Թուլամորթները շուտ են հոգնում, շուտ հանձնվում։ Հիմա այդպիսիք շատ են՝ երկրի «ղեկավարից» սկսած մինչև վերջին ձրիակերը, ով տանը վեր ընկած կարծում ա, որ իր անգրագետ լինելու մեղավորը Արցախի հողն ա։
Իսկ Արցախն ուժեղների խելքի բանն էր։ Այն ազատագրողների մեջ թուլամորթներ չկային, բայց չգիտես ինչու հասանք այն օրվան, որ նրա պաշտպանությունը վստահեցին մի քանի nչնչnւթյnւնների...
Արցախն էս ազգին ազգ պահողն էր, ազգային դիմագիծ հաղորդողն էր։ Չկա Արցախը, դրա համար էլ թե՛ բարոյական, թե՛ ազգային դիմագիծը հավասարվել ա հողին, շունը տիրոջը չի ճանաչում անհայրենիք շների մեջ։
Արցախը ազգի տղամարդկությունն էր, թասիբն էր։ Հիմա էտ տղամարդկությունը կիսատ ա։ Հիմա էս օրին ենք, որովհետև մեզ թանկարժեք գանձ վստահեցին, իսկ մենք այն չկարողացանք պահել, ասեցինք՝ ծանր ա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02GCqvPTfFRjvQU8BgfFTo8r86R7n4pUrqQddJFdkJY4BFVKCNGiUK9WEmwQ1DVc2Ml
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել