Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ բանակցություններում հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները համագործակցության օրինակ են, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պուտինի խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «դիմանում են բոլոր փորձություններին, ցույց են տալիս հասունություն և կայունություն»։

«Չեմ կասկածում, որ մենք Ձեզ հետ անձամբ հանդիպելու հնարավորություն կգտնենք: Հարգելի պարոն նախագահ, հարգելի բարեկամ, մենք սպասում ենք Ձեզ հաջորդ տարվա գարնանը պետական այցով Մոսկվա, ինչն ամբողջ աշխարհին ցույց կտա ռուս-չինական կապի ամրությունը»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Նա ընդգծել է, որ չին գործընկերոջ պետական այցը կլինի տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը երկկողմ հարաբերություններում։

Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Պեկինի ռազմավարական գործընկերության կարևորությունը որպես կայունացնող գործոն մեծանում է աճող աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել