Каникулы закончились, пора...ноя...

Քաղաքագիտական լուրջ գիտելիքներ ու փորձառություն ունենալ ամենևին պետք չէ, ոչ էլ, ասենք, պարտադիր է օժտված լինել վառ՝ նոստրադամուսյան-վանգայական պայծառատեսությամբ, որպեսզի գալիք անխուսափելի մեծ փոփոխությունների հոտը չառնել և դրանք չպրոյեկտել նախընթաց իրողություններին: Հեռուն չգնանք, որպես թարմ օրինակ վկայաբերենք Հայաստանի` ԵվրաԶեսյան ընդհանուր ուղեծրին դրվելու (դնել - put in) կրեմլյան վավերացումը: 

Բայց սույն իրադարձությունը թողնելով ավելի խորագիտակների քննությանն ու եզրահանգումներին, այդուհանդերձ, ակհայտ եմ համարում այդ փաստի ներքին զարգացումները, որովհետև որքան էլ մեր հայացքները հառենք դրա արտաքին գործոնին՝ իմա Պուտինի ազդեցիկությանը, մեր սրտացավությունը մեր դարդուցավին է վերաբերում, մեր ապագային....

Փաստ է, որ առանց Ռուսասստանի հետ համագործակցության (բաղձալիորեն՝ ոչ ուղղափառ, այլ քրիստոնեահավասար ձևաչափում) մենք չենք հաջողելու՝ մեր ուղեբեռում ունենալով ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ չկարգավորված հակամարտությունը, հատկապես որ ԵՎՐՈՊԱՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ էլ մի բարի պտուղ չեն, ու իրենց քթի տակ մեր խորովածահոտը չի կարող երկար էֆեկտ ապահովել, որովհետև Երկրորդ աշխարհը վերջին ժամանակներս տուրիստիկ ու խնջույքային տրամադրության մեջ չէ՝ զանազան ճգնաժամերի պարագային: ԼԱՎ ու նոր Տան մասին երազելն իհարկե պախարակելի չէ, նույնիսկ՝ անհրաժեշտ է և վեհացնում է մարդ-հանրություն-պետության հարատևման իդեալը, բայց պետք է ճիշտ գնահատել ռեսուրսները, որպեսզի Օդապարիկի մեջ հայտնվելու փոխարեն՝ չհայտնվել ճահճուտում... 

Փաստ է նաև, որ գործող իշխանությունների վարքագիծը մատնում է հեռացողի տրամադրությունն ու տրամաբանությունը, այս կուսակցականակազմով իշխելու վերջնաժամկետին համարժեք, ետհաշվարկի խուճապահարությամբ կամ խաղաղությամբ և մոտեցողին, հիմնական թեկնածուին ճանապարհ ու հարթակ տալով: 

Կարծում եմ, առաջիկայում որոշակի ու ենթադրելի աշխուժացում է նկատվելու ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունների շրջանում, որոնք, վստահ եմ, լինելու են մոտ ապագայի հիմնական խաղացողները, քանզի այն մեկի՝ եկողի հետ վատ հարաբերությունների մեջ չեն եղել...իսկ ՀՀԿ-ի հետ, վերջին շրջափուլում, բացահայտ առճակատման են գնացել բոլոր ճակատներով... ՀՀԿ-ին ներվելու է այս ընթացքում արվածն ու կուտակածը, քանի որ Եկողի ու Գնացողի միջև, չնայած տարաբնույթ հակասություններին, այդուհանդերձ, շարունակելու են գործել ներքին, անխախտ դաշնության, փոխանցումավազքի թիմային կարգուկանոնը, օրենքը, իմպերատիվ սկզբունքը...

Եվ ուրեմն այսօր, ավելի քան երբևէ այժմեական է ոչ թե ռուսի «после завтра»-ն, այլ ամերիկյան «Tomorrow starts today» եզրույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել