Հասկանալի պատճառներով չեմ կարողացել հետեւել Աժ նիստը,որտեղ նիկոլիստները «30 տարի բան չի արվել» երգն էին երգում։
Լսեք ուշադիր, Ալիեւի կողմից կապիտուլացված նիկոլականներ։
Ձեր շեֆ Փաշինյանին պարտության մատնած Ալիևն է ասել, որ 30 տարի Ադրբեջանն է պարտված եղել Հայաստանին բոլոր ոլորտներում։
Մնացածն էլ չասեմ…2016-ի հոկտեմբերի 7-ի Ալիեւի խեղճացած հայտարարությունն ու այդպես շարունակ։
Տեր- Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հաղթել են Ադրբեջանին։
Սա է փաստն ու պատմությունը։
Իսկ Նիկոլը խայտառակորեն ծնկի է եկել ու կապիտուլյացիա ստորագրել։
Ձեր ճակատին վաղուց դաջված է ՝ կապիտուլացված ու 30 տարվա հաղթանակը մսխած ռեժիմ։
Վերջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել