Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով ամենաանհարմար դրությունում է հայտնվել Նիկոլը, և տպավրություն է՝ասես ինքն էլ չգիտի՝ ինչ անի, ինչով ցրվի, ինչպես փրկի սեփական երեսն ու չխայտառակվի՝ միաժամանակ հավատարիմ մնալով Իլհամին տված երդմանը:

Նիկոլը մի թվիթերյան գրառմամբ է հանդես եկել՝ ոչ թե ինչ-որ լուծումներ առաջարկելով կամ մի նորություն ասելով, այլ ընդամենն արձանագրելով մեկ շաբաթից ավել տիրող իրավիճակը: «8 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից»,-մասնավորապես՝ արձանագրել է նախկին լրագրողը, որ այդպես էլ պետական գործիչ չդարձավ:

Իրեն ու սեփական թիմին կիլոմետրերով Lաչինի միջանցքի փակման խնդրից հեռու պահող Նիկոլի այս գրառման իմաստը ո՞րն է, օրինակ: Այնպիսի տպավորություն է՝ ասես ինչ-որ օտար ղեկավար գրառում է կատարել զուտ ինքն իր համար, որ տարիներ հետո չմոռանա Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Անսխալ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլը փորձում է ընդամենը կենդանության նշաններ ցույց տալ ներքին լսարանի համար՝գումարած, իհարկե, արտաքին աշխարհին հղվող որոշ մեսիջներ, որոնց թիրախը, ըստ երևույթին, ռուս խաղաղապահներն են դարձել՝ նկատի ունենալով ՔՊ-ականների կողմից այս օրերին պարբերաբար հնչող կծմծան հայտարարությունները՝ ռուսների հասեցին: Իբր բա ի՞նչ եք մտածում, հարգելի՛ խաղաղապահներ, արդեն 8 օր է՝ ճամփան փակ է, երկա՞ր է այսպես մնալու…

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի ղեկավարը, ի պաշտոնե նաև արցախցիների ճակատագրի համար պատասխանատվություն կրողը ոչ թե օտարազգի զինվորներն են, այլ՝ Նիկոլը, բայց դատելով ամենայնից՝ Նիկոլը միայն սիմուլյանտություն է անում՝ թոզ փչելով հանրության աչքերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել