Ուկրաինայի բոլոր շրջաններում դեկտեմբերի 16-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Քաղաքացիներին զգուշացնում են հրթիռային հարվածների մասին։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում կատարելով օդային տագնապի քարտեզի տվյալներին։

Երկրի նախագահի գրասենյակում արձագանքել են Ուկրաինային հասցված հերթական զանգվածային օդային հարձակմանը՝ հայտարարելով, թե ռուսները «ինչպես բարդույթավորված անհաջողականեր եղել են, այդպես էլ կմնան»: Այս մասին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Հրթիռային հարձակման հետ կապված՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հարցրել՝ արժե՞ արդյոք ավելի հետաձգել Արևմուտքի կողմից Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը։

Դեկտեմբերի 16-ին ռուսական կողմը, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի տարածքի ուղղությամբ ավելի քան 60 հրթիռ է արձակել։

Ինչպես հեռուստաեթերում հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Յուրի Իգնատը, Տու-95 ինքնաթիռներից արձակվել են Խ-555 և Խ-101 հրթիռներ։ Գրանցվել է նաև Սև ծովից «Կալիբր»-ների և Ս-300 հրթիի վթարման պատճառով ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են առաջացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել