Զախարովայի հայտարարությունը կարելի է գնահատել որպես զուսպ, ոչ կոշտ արձագանք, ինչը կարող է լինել ինչպես Բաքվին չտխրեցնելուն, միջնորդի կարգավիճակին վնաս չհասցնելուն միտված դիվանագիտական քայլ, այնպես էլ կարող է տեղավորվել ասենք որոշ իլհամասեր կրեմլամերձ ռուս փորձագետների կողմից Նիկոլին, իսկ իրականում Հայաստանին հասցեագրված կիսածաղրական գրառումների կամ հայտարարությունների տրամաբանության մեջ. ոչ անհայտ կրեմլամերձ Կորոտչենկոն է, մասնավորապես, հանդես եկել Նիկոլին ուղղված գրառմամբ՝ արտահայտվելով այսպես.«Надо оркрывать Зангезурский коридор, Никвол Воваевич! И не хочется-а надо»:
Կորոտչենկոյի գրառումը կարելի էր համարել ուղղակի իլհամասիրության մասնավոր դրսևորում, եթե սույն միտքը հնչած լիներ միայն այս համասեռամոլի կողմից: Մինչդեռ մի փոքր այլ տոնայնութամբ, բայց սույն միտքը սկսում է հնչել նաև այլ ռուս փորձագետների շուրթերից, ինչը հանգեցնում է այն մտքին, որ տեղի ունեցողը պատահականություն չէ: Ավելին՝ հաշվի առնելով, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում շահագրգիռ են ոչ միայն ՌԴ-ն ու Թուրքիան, այլև Արևմուտքը, որի մասին փաստող մի շարք վերլուծական հոդվածներ են արդեն իսկ լույս տեսել ամենահեղինակավոր արևմտյան ամսագրերում, որտեղ հնչում է ուղղակի կոչ՝ Նիկոլին՝ բացելու միջանցքը, Արցախի շուրջ տեղի ունեցողը թվում է ուժային կենտրոնների միջև համաձայնեցված խաղ, որի զոհը էլի հայերս ենք, էլի մեր հաշվին են բոլորը բավարարելու իրենց պահանջմունքները՝ յուրաքանչյուրը ելնելով սեփական հաշվարկից: Ճիշտ է՝ մեծ հարց է, թե ինչ կարգավիճակ է ունենալու այդ ուղին՝ հաշվի առնելով Իրանի կեցվածքը:
Իսկ թե ինչու կարիք եղավ կոնկրետ Լաչինի միջանցքի փակման, թերևս կարելի է կռահել. Նիկոլին ներսի լսարանի առաջ դեմքը փրկելու հնարավորություն է տալիս Իլհամը՝ կրկնելու նոյմեբերի 9-ի պատմությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1115
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել