Լրագրողի հետ զրույցում արձագանքելով Արցախից այս օրերին ՀՀ իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին՝ Աղազարյան Հովիկը հռետորական հարց է բարձրացրել՝ ի՞նչ են ուզում արցախցիները ՀՀ իշխանությունից, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք: Միաժամանակ ՔՊ-ականը վստահեցրել էր, որ այս իրավիճակում ՀՀ իշխանություինների կողմից արվում է շատ բան, բայց ինքն այդ թեմայով չի ուզում խոսել:

Աղազարյան Հովիկը իրականում չի ցանկացել խոսել իշխանութունների արած-չարածի մասին ոչ թե այն պատճառով, որ չափից դուրս համեստ է ու չէր ցանկանա արածը, եթե այն լիներ, բանեցնել Նիկոլին գովազդելու համար, այլ այն պարզ պատճառով, որ ոչինչ էլ չի արվել ու չի էլ արվում՝ հույսները խաղաղապահների կամ Հովիկի սիրած միջազգային հանրության վրա դրած.Նիկոլն իր երազածին է հասնում՝ Արցախի վերջնական լիկվիդացմանը, ինչո՞ւ պետք է ինչ-որ բան անի:

Մյուս կողմից՝ ուշագարվ է հնչում Աղազարյան Հովիկի այն մուննաթ-հարցը, թե ի՞նչ են ուզում արցախցիներն իրենցից, պատերա՞զմ: Աղազարյան Հովիկը երևի տեղյակ չէ, որ որ ոչ միայն արցախցիները, այլև ողջ հայության սթափ մտածող հատվածը, իսկ այն էապես գերակշռում է, վաղուց ուզում են Նիկոլի ու հովիկաղազարյանների քաղաքական վախճանը՝ շատ լավ հասկանալով, որ քանի դեռ այս անատամներն են Հայաստանը կառավարում ու իրենցով մեր երկիրը ներկայացնում աշխարհին, թուրքը ոչ միայն Լաչինի միջանցքն է փակելու, այլև ասենք Հովիկի ննջարանի ճանապարհը՝ ուղիղ տան մեջտեղում:

Նամո՛ւս ունեցեք, հրաժարակա՛ն տվեք, ու թող գան այն ուժերը, որոնք կկարողանան տալ այս խայտառակ իրավիճակի լուծման բանաձևերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել