Ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի վերաբերյալ Արցախի տեղեկատվական շտաբի նախօրի հայտարարությունը պարզապես խայտառակություն էր։ Ասում են՝ հանքի աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչներն «ինքնաբուխ կերպով» են արգելափակել ադրբեջանցիների մուտքը հանքավայր։ Իբր թե՝ մենք մեղք չունենք, ժողովուրդն է «ինքնաբուխ» բաներ անում։ Բա ի՞նչ աներ ժողովուրդը, երբ տեսնում է, որ պետությունն իր տեղում չէ, բացակայում է։

Իսկ ահա Արցախի իշխանության ներկայացուցիչները կարողացել են համոզել ադրբեջանցիներին դադարեցնել «հանքավայրում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»։

Հարց է առաջանում՝ ի՞նչ «լրացուցիչ քննարկումներ»։ Ու՞մ հետ և ի՞նչ է պատրաստվում քննարկել Արցախի իշխանությունը։ Չլինի՞ թե ուզում են Anglo Asian Mining ընկերության հետ համագործակցություն սկսել, հետո ասել, թե միջազգային ներդրումներ են բերել Արցախ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել