Հենվելով վերջին վիճակագրական տվյալների վրա և արձանագրևելով այն դառը ճշմարտությունը, որ Հայաստանում աղքատությունը միայն խորանում է՝ Նիկոլը Կառավարության նիստում արել է իր գլխավոր եզրահանգումը՝ասելով.«Ծայրահեղ աղքատության աճ ունենք: Այն հաղթահարելու միակ միջոցը աշխատելն է. աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա»: Միաժամանակ Նիկոլը հայտարարել է, թե Հայաստանում գործազրկությունը «պատմականորեն» նվազագույն աստիճանի է հասել: Ըստ Նիկոլի՝ մասնավոր սեկտորն ունի աշխատող գտնելու պրոբլեմ:

Նիկոլը մոռացել է ևս մեկ կարևոր ցուցանիշ հրապարակել, որի ֆոնին է՛լ ավելի արտահայտիչ կլիներ այն դառն իրականությունը, որում հայտնվել է երկիրը. հասարակության աղքատացման հետ մեկտեղ շեշտակիորեն բարձրանում է ՔՊ-ականների ու նրանց կոշիկները լիզող չինովնիկների սոցիալական մակարդակը՝ իսկապես գերազանցելով պատմական մաքսիմումը: Այսինքն՝ բնակչությունն աղքատանում է, նիկոլականները՝ ծաղկում՝ ի հաշիվ աղքատացող բնակչության կողմից մուծվող հարկեի ու տուրքերի:

Մյուս կողմից՝ ուշագրավ է ստացվել Նիկոլի ինքնաարդարացումը՝ աշխատատեղերի տոտալ ավելցուկի ու ծույլերի մասին պատմված հեքիաթ-առակի տեսքով:Փաստորեն՝ Նիկոլը պնդում է, որ ոմն ալկաշ այնքան արդյունավետորեն է աշխատում ու ծաղկեցնում էկոնոմիկան, որ խեղճ գործատուները, սեփական բիզնեսների բումի ձեռքը կրակն ընկած, չեն կարողանում աշխատակիցներ գտնել ու վերջ տալ աղքատությանը: Չեն կարողանում, քանզի մարդիկ ծույլ են, աշխատել չեն սիրում, իսկ ա՛յ եթե սիրեին, կհասնեին Գռզոյի կենսամակարդակին. ուզո՞ւմ եք, որ Գռզոն ձեզ նախանձի, աշխատեք:

Մի ժամանակ էլ Նիկոլը հայտարարում էր, թե Հայաստանում չկա աղքատություն, քանզի աղքատությունը մարդկանց գլուխներում է: Հիմա էլ մոտավորապես նույն բանն է ասում՝ առանց անատոմիական մանրամսնությունների՝ դրանով ոչ միայն աղավաղելով իրականությունն ու ի ցույց դնելով իր իրական երեսը, այլև թերևս խեղաթյուրելով հայ ժողվորդի իրական նկարագիրը՝ աշխատասիրությունն ու «քարից հաց քամելու» բացառիկ ունակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել