Mediahub.am-ը գրում է․

Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, ուղղակի արձանագրում ենք, որ կար պայմանավորվածություն, որը ՀՀ-ն պահանջում է պահել։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ բրյուսելյան այցի չեղաչկմանն ու դրա բերած վտանգներին։ 

Նրա խոսքով, Ադրբեջանի՝ նախնական պայմանավորվածություններից հրաժարվելը, նորություն չէ։

«Սա նորություն չէ, ինչն էլ դրական գործընթաց չէ։ Պետք է աշխատենք, որ դեկտեմբերին հանդիպում տեղի ունենա»,- նշեց Աղաջանյանը։

Հարցին, թե մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կկնքվի՞, Աղաջանյանը պատասխանեց, որ դա ՀՀ նպատակն է, բայց թե երբ այն կկնքվի, ցավոք, միայն մեզնից կախված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել