Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, ինչպես հիշում եք, հնարավոր եղավ հետաձգել ազգային ուժերի կոշտ պայքարի հետևանքով, երբ ինքնաքայքայվող աշխարհին ու հայաստանյան լիբերալներին պարզ դարձավ, որ Հայաստանը չի պատրաստվում ընտանեկան, ավանդական արժեքների քայքայման համար օրենսդրական հիմք ստեղծել՝ դուր գալու արևմտյան գլոբալիստներին, որոնց քարոզած քայքայիչ արժեհամակարգի ձեռքը նույն արևմտյան առողջ ուժերն ու հասարակություններն էլ են կրակն ընկել:
Հիմա էլի մեջտեղ են, փաստորեն, փորձում բերել Ստամբուլյան կոնվենցիայի թեման՝ հստակորեն շարադրելով, թե ինչպիսի Հայաստան են գլոբալիստները ցանկանում տեսնել. «երկնագույն» Հայաստանն է այն երազանքը, որը կործանման եզրին հայտնված երկրում ցանկանում է կյանքի կոչել տիկին Վիկտորինը՝ ուրվագծելով Հայաստանի գլխին գալիքն այն դեպքում, եթե իշխանությունները կտրուկ որոշեն փոխել Հայաստանի օրենտացիան՝ մեզ սարքելով Թուրքիայի գաղութ:
Իսկ հետաքրքիր է՝ տիկին Վիկտորինին չի՞ հետաքրքրում, թե Հայաստանի ժողովուրդն ինչ է ուզում եվրոպացիներից այն էլ ճակատագրական այս օրերին: Նրանք, իհարկե, թքած ունեն մեր «խածելկաների» վրա՝ բացառապես առաջ տանելով իրենց ձեռնտու օրակարգը: Ո՞րն է այն: «Գույնզգույն» Հայաստան՝ գորշ Թուրքիայի կազմում:
Նիկոլը դեմ չէ հետույքով աշխատելուն, ուղղակի հիմա մնում է հասկանալ՝ հանրությունն ինչին է կողմ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1047
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել