Նիկոլը դեմ չէ հետույքով աշխատելուն, ուղղակի հիմա մնում է հասկանալ՝ հանրությունն ինչին է կողմ


10:50 , 30 նոյեմբեր, 2022
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը «Հայաստանում իրավապաշտպան կանայք քայլեր են ձեռնարկում գենդերային բռնության դեմ» 2020-2022թթ. նախագծի շրջանակում տեղի ուենցող «Գենդերային բռնության կանխումը Հայաստանում» ազգային կոնֆերանսում վերջապես բացահայտել է, թե ինչ է իրենց պետք Հայաստանում՝ հայտարարելով, որ ժամանակն է որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: «Մենք միասին պետք է դիմակայենք այն մարդկանց, որոնք ասում են, թե այդ քաղաքականությունը ճիշտ չէ։ Անհրաժեշտ է հստակ հակախտրական իրավական բազա։ Սա այն է, ինչը մեզ պետք է այստեղ՝ Հայաստանում»,-մասնավորապես՝ ինքնաբացահայտվել է Վիկտորինը:

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, ինչպես հիշում եք, հնարավոր եղավ հետաձգել ազգային ուժերի կոշտ պայքարի հետևանքով, երբ ինքնաքայքայվող աշխարհին ու հայաստանյան լիբերալներին պարզ դարձավ, որ Հայաստանը չի պատրաստվում ընտանեկան, ավանդական արժեքների քայքայման համար օրենսդրական հիմք ստեղծել՝ դուր գալու արևմտյան գլոբալիստներին, որոնց քարոզած քայքայիչ արժեհամակարգի ձեռքը նույն արևմտյան առողջ ուժերն ու հասարակություններն էլ են կրակն ընկել:

Հիմա էլի մեջտեղ են, փաստորեն, փորձում բերել Ստամբուլյան կոնվենցիայի թեման՝ հստակորեն շարադրելով, թե ինչպիսի Հայաստան են գլոբալիստները ցանկանում տեսնել. «երկնագույն» Հայաստանն է այն երազանքը, որը կործանման եզրին հայտնված երկրում ցանկանում է կյանքի կոչել տիկին Վիկտորինը՝ ուրվագծելով Հայաստանի գլխին գալիքն այն դեպքում, եթե իշխանությունները կտրուկ որոշեն փոխել Հայաստանի օրենտացիան՝ մեզ սարքելով Թուրքիայի գաղութ:

Իսկ հետաքրքիր է՝ տիկին Վիկտորինին չի՞ հետաքրքրում, թե Հայաստանի ժողովուրդն ինչ է ուզում եվրոպացիներից այն էլ ճակատագրական այս օրերին: Նրանք, իհարկե, թքած ունեն մեր «խածելկաների» վրա՝ բացառապես առաջ տանելով իրենց ձեռնտու օրակարգը: Ո՞րն է այն: «Գույնզգույն» Հայաստան՝ գորշ Թուրքիայի կազմում:

Նիկոլը դեմ չէ հետույքով աշխատելուն, ուղղակի հիմա մնում է հասկանալ՝ հանրությունն ինչին է կողմ…