Ինչպես այսօր հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում եմ լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։
Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել։
Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։
Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։
Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ։
Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները եւ իմ հանդիպումները։
Սրիկայաբարո տականքի ղեկավարած իրավապահ խամաճիկներ (խոսքը ոչ թե օդանավակայանի սահմանապահ աշխատակիցների, այլ այս բեսպրեդելի էժան հեղինակների)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid0sLM1mz2yeKrcgi8TaJEuhvxiR6ufuVMFqFSvdsmKKMzBUwSupESKguC3ghskEkhMl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել