Aravot.am-ը գրում է.

ԱՄՆ-ն Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) ԱՄՆ պետքարտուղարության հետ համատեղ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող տեխնոլոգիաների գնման անդրազգային ցանցի վրա: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հայաստանում տեղակայված Milur Electronics ընկերությունը:

Նշվում է, որ  Milur Electronics ՍՊԸ-ն (Milur Electronics) ինտեգրալային միկրոսխեմաներ արտադրող ռուսական Milandr ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որը հիմնադրվել է արտասահմանյան գործարաններից պատվերներ ստանալու, միկրոսխեմաներ արտադրելու և արտասահմանյան վաճառքներ իրականացնելու նպատակով։ Փաստացի, Milur Electronics-ը օգտագործվել է որպես Milandr-ի ֆրոնտ ընկերություն՝ որպես արտասահմանյան գործընկերների հետ Milandr-ի բիզնեսը վարելու միջոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել