«Ուժեղ տղեն»

ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը հայտարարել է, թե Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքը չպետք է տպավորություն ստեղծի, թե Հայաստանը թույլ է: «Խաղաղության օրակարգը մեր պետության ուժի մասին է, որովհետև մեզ հաջողվել ա 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո մեր խաղաղության օրակարգը դարձնել միջազգային հանրության նաև օրակարգ»,-պնդել է ինքնախաբեության հործանուտում հայտնված նախկին լրագրողը:

Անկոտրում երևալ փորձած Արթուրն իրականում ծիծաղելի վիճակում է հայտնվել՝ Նիկոլի կապիտուլյացիան ու այդ կապիտուլյացիայի հիմքով Հայաստանին բոլորի կողմից պարտադրվող խաղաղությունը մատուցելով որպես համազգային ձեռքբերում:

Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե է՛լ ի՞նչ պետք է թուրքերը դնեին Նիկոլի վզին, որ Արթուրը վերջապես հասկանար, որ նախ՝ «խաղաղություն» ասվածը խիստ խաբուսիկ է, ապա՝ ավելի լավ կլիներ,եթե նման խաղաղույունը կորչեր առհասարակ, քանի որ այս խաղաղությունը մահախոսականն է Արցախի, գերեզմանափորն է Հայաստանի ու նոր ցեղասպանության բոթաբերն է հայ ժողովրդի:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, որըին շարունակում են արթուրները հուսալ, ապա արձանագրենք, որ հենց այդ միջազգային հանրութան անտարբերության ու ադրբեջանասիրության հետևանք է Նիկոլի այն խաղաղությունը, որի գովքն է արել Հովհաննիսյան Արթուրը՝ մատնելով սեփական ստրկամտությունն ու չհայությունը:

ՔՊ-ականների համար, իհարկե, այս խաղաղությունից ավելի լավ խաղաղույուն դժվար է պատկերացնել, քանի որ սա մի խաղաղսւթյուն է,որի տերը ոչ թե հայն է, այլ Նիկոլին միլիարդներով կերկոխ արած «կիրթ մարդը»:

Ցանկացած պատերազմից հետո էլ խաղաղություն է հաստատվում բոլոր դեպքերում, ուղղակի հարցն այն է, թե ով է այդ խաղաղութան իրական շահառուն, կամ ում հաշվին է այն հաստատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել