Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՔՕ-ում լրացումներ կատարելու մասին օրենքի մի նախագիծ, ըստ որի՝ քրեորեն պատժելի արարքների շարքին են դասվում ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Նախծագիծը, որի հիմնավորման մեջ շեշտվում է ՀՀ տարածքային ամբողջականության անխախտելիության հանգամանքն ու ՀՀ տարածքները կամ դրանց մի մասնիկը այլ միջազգային իրավունքի սուբյեկտներին հանձնելու անթույլատրելությունը, հեռուն գնացող կետեր է իր մեջ պարունակում՝ բխող, ըստ էության, ներկայիս աշխարհաքաղաքական վիճակից: Անշուշտ, հրաշալի է, որ արգելվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը որևիցե եղանակով կասկածի տակ դնելը՝ կետ, որն ակնհայտորեն իր մեջ պարունակում է արտատարածքային միջանցքի գաղափարն ու հնարավորությունը բացառող իմաստ, մյուս կոմղից, սակայն, հարց է առաջանում՝ կապված ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի մասով:

Ամենամեծ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է ասենք Հայաստանը Միութենական պետության մեջ ներառելու վերաբերյալ կոչերը որակավորվեն վերոհիշյալ նախագծում կետ գտած դրույթներից առնվազը մեկով: Օրինակ՝ «պետական սուվերենության ջատագով» ՔՊ-ն կարող է համարել, որ ցանկացած մեկը, որ կողմ կարտահայտվի Հայաստանը ՌԴ-Բելառուս զույգին միացնելու գաղափարին կամ նման կոչ կհնչեցնի, կարող է որակավորվել՝ հանցագործ: Բացառված չէ, որ ապագա օրենքը ծառայեցվի հենց նման նպատակներով՝ կախված այն բանից,թե ինչպես կհամենան այս կամ այն կետը մեկնաբանել իշխանությունները:

Իսկ պայմանավորված պատերազմով Արցախը թուրքին տալը ե՞րբ է քրեականացվելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել