Մխոն ակամա բացահատել է ՔՊ-ականների հավաքական ենթագիտակցականում տեղի ունեցող այն փոթորիկը, որը նրանց այդպես էլ հանգիստ չի տալիս. ուզում են 44-օրյա խայտառակության մեղքը սեփական խղճից, հոգուց ու մարմնից քերել-մաքրել, բայց չեն կարողանում: Հիմա Մխոն իրեն լսողներին կոչ է անում չմեղադրել Նիկոլին ու թիմին այն բանի համար, որ հստակ հրամանով հանձնվել են ասենք Հադրութն ու Շուշին, այլ մեղքը փնտրել սեփական գլուխներում՝ կենտրոնանալով գալիք մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Խնդիրը, սակայն, այն է, որ Մխոյի հորդորը ոչ միայն բարոյապես հիմնավոված չէ, այլև վտանգավոր է գործնական առումով. քանի դեռ բարդակի համար պատժված չեն դրա հեղինակները, քանի դեռ վերականգնված չէ արդարությունը, առաջ շարժվել չի լինելու նույնիսկ այն դեպքում, եթե հայկական ինժեներական միքտն իր ձեռքբերումներով գերազանցի ասենք ճապոնականը: Եթե նույնիսկ ասենք աշխարհի ամենալավ, գերզարգացած անօդաչուներն էլ տան հայկական բանակին, քանի դեռ դրա գերագույն հրամանատարը Նիկլոն է, դրանք իրենց նպատակին չեն ծառայելու այնպես, ինչպես իր նպատակին չծառայեց Նիկոլի սելֆիի «սամալյոտը»:
Ոչ ոք չի կասկածում հայության մտավոր կամ կազմակերպչական ներուժի հարցում, սակայն նույն հայության մեծագույն ողբերգությունն այն է, որ այս ճակատագրական ժամանակաշրջանում նրան է շիթիլվել մի կառավարություն ,որն ուղղակի կոլաբորիցիոնիստներից բաղկացած մի ինչ-որ խունտա է, որի գաղտնի նպակակը Հայաստանը թշնամուն հանձնելն է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/892
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



