Ինչպես ասում են, հացներս կերանք, իսկ կերանք, քանի որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինելու Հայաստանի հետ առնվազը միջնաժամկետ ապագայում այն դեպքում, եթե սույն նախագիծը միսուարյուն ստանա ու սկսի լիարժեքորեն գործել՝ նկատի ունենալով հատկապես մեր թշնամիների ախորժակն ու ստրատեգիան: Այն բանից հետո, երբ Նիկոլը կստորագրի խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսը, և եթե թուրքերը հասկանան, որ բռնի ուժով չեն հաջողում իրենց նպատակներում, սկսելու են տնտեսական էքսպանսիայի ազգային ծրագիր՝ Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը կարճ ժամանակում անճանաչելիորեն փոխելու. կգան այստեղ, մի քանի միլիարդի ներդրում կանեն, բնակարաններ ձեռք կբերեն, կստանան քաղաքացիություն ու կսկսեն բազմանալ այնպես, որ ոչ ոքի քիչ չի թվա: ժամանակի ընթացքում կկազմեն ՀՀ բնակչության մեջ զգալի տոկոս ու իրենց ակտիվությամբ կսկսեն ազդել հասարակական-քաղաքական պրոցեսների վրա՝ դառնալով երկրի փաստացի տերը Հայաստանից փախչող հայերի ֆոնին: Այսինքն՝Հայաստանի աջարացումը կարելի կլինի մի քանի միլիարդով կյանքի կոչել՝ է՛լ չասած տնտեսության մասին, որն ամբողջությամբ թրքացվելու է. Թուրքիան կիրառել է նմանատիպ սխեմաներ՝ իր ազդեցությունը տարածելու նախկին Օսմանյան կայսրության լծի տակ եղած երկրների ու ժողովուրդների վրա, որի ամենավառ օրինակներց մեկն էլ Բուլղարիան է՝Եվրոպայում,Կովկասում՝ Վրաստանը և այլն:
Փոխարենը ՔՊ-ական օլիգարխիատը կկարողանա հաստացնել իր դրամապանակներն ու իսկապես հավերժացնել սեփական իշխանությունը՝ նկատի ունենալով թուրքերի ու նրանց մտերմությունը:
Գռզոն ծփալու ա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



