Փաստորեն՝ Վալոդը «մեծ մարդասեր է», բայց թերևս միայն թրքասիրության իմաստով. թուրքն էլ է մարդ ու թուրքին սիրելն էլ է մարդասիրության դրսևորում:
Հետաքրքիր է՝ ո՞ւր էր վալոդների մարդասիրությունը, երբ թուրքը հազարավոր հայ երեխաների գլուխ էր ուտում, կամ երբ հայաստանյան մորգերում Ավանեսյան Անոն դիակներ էր պարտակում ու աչքերը կլորացնում: Ո՞ւր էր այդ մարդսիրությունը, երբ ուժայինները հերոսների մայրերին էին խայտառակում, հալածում ու հայհոյում: Ո՞ւր էր այդ մարդասիրությունը, երբ Նիկոլը հայտարարում էր, թե առանց զոհերի ու պատերազմի էլ ինքը կարող էր ստանալ այն նույն արդյունքը, ինչ որ հիմա: Ուր էր մարդասիրությունը,երբ…
Իշխանությունների չեղած մարդսիրության անօգուտ փնտրտուքով, իհարկե, կարելի է զբաղվել երկար, բայց Վալոդի պրոբլեմն այն է, որ դրա արդյունքում հանգելիք եզրահանգումը, միևնույն է, չի փոխվելու: Իսկ եզրահանգումը հետևյալն է՝ իշխանությունները մարդասեր են միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է թուրքերին: Օրինակ՝ հենց այդ մարդասիրության հետևանքով է, որ Հայաստանը իր մոտ եղած բոլոր ազերի գերիներին վաղուց հանձնել է Ադրբեջանին՝ հրաժարվելով դրանց փոխանակել մերոնցով: Նման մարդասիրության դրսևորում կարելի է որակել նաև այն, որ չնայած Ալիևի կողմից հայերի պարբերաբար ստորացմանը՝ այստեղից այդպես էլ մի նորմալ պատասխան չի տրվում թշնամի բռնապետին, քանի որ վալոդների արժեհամակարգն արգելում է թուրքերի «բերանին գալը» կամ նրանց ոչ դուրեկան արտահայտություններ թույլ տալը: Վերջապես այդ մարդասիրությունն է պարբերաբար Աննային մղում՝ ծնելու այնպիսի ֆեյսբուքյան ստատուսներ, որոնք ընթերցելիս մարդու մտքով անգամ չի կարող անցնել, որ դրանց հեղինակի երակներում գոնե ինչ-որ տոկոս հայկական արյուն է հոսում…
Ինչ վերաբերում է կոնկրետ Թորոսյան Արսենի ժեստին, ապա դա ոչ մեկի համար պետք է որ անակնկալ չլիներ. սեփական քաղաքական թիմի ներսում յուր դիրքերի վերականգնման հույսով ապրող Արսենից թրքասեր մեկ էլ Նիկոլն է՝ սեփական վալոդներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



