Նիկոլի արտաբերած ամեն բառ համազգային քննարկման թեմա է դառնում։ Հիմա էլ ողջ ընդդիմադիր դաշտը լծված է հերքելու այդ դավաճանի՝ Արցախի բանակցային հարցում ՀՀ նախկին նախագահներին ուղղված մեղադրանքները…
Հարգելի գործընկերներ, ու՞մ և ի՞նչ եք ուզում ապացուցել։ Չէ լուրջ, կարո՞ղ եք բացատրել ինչով եք զբաղված։ Ուրեմն ասեմ՝ թե՛ Ռ. Քոչարյանի և թե՛ Ս. Սարգսյանի բոլոր ձեռքբերումները ոչնչանալու են, եթե շարունակենք խնդիրներ լուծելու փոխարեն Նիկոլին ու սև զանգվածին փորձել ապացուցել, որ նախկինում բանակցային սեղանին Ալիևն էր ճնշված և ոչ հայկական կողմը։ Ոչինչ չի մնա։ Հասկանու՞մ եք՝ ոչինչ։ Ամեն ինչ կոչնչանա։
Մեր երկրի խնդիրներն ու դրանց լուծումները նախկինում չեն։ Ներկայում են դրանք։ Ու ապագայում։ Ժամանակ մի կորցրեք նախկին փառքը պաշտպանելու համար։ Այն վերականգնել է պետք։
Ու ես չեմ կարող և չեմ ուզում հավատալ, որ Կաթողիկոսի, նախագահների, մտավորականների այսչափ հանդիպումներից ոչ մի առաջարկ՝ բացի Տեր-Պետրոսյանի կապիտուլյացիայի օրակարգից, չի ծնվում։ Չի կարող նման բան լինել։ Սա աներևակայելի է։ Ահա, թե ինչի մասին է պետք այսօր մտեծել։ Թե չէ դրել և ամբողջ օրը դավաճանի մտքի արտաթորանքներն ենք քննարկում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/pfbid02obeZtjZR9t96oSsL18UHDXCbeoWhB4Le5WEV7a38qWSa74yGyXdBWo6dhHfLgG5Dl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել