Tert.am-ը գրում է․

Հեռուստահաղորդավարուհի և լրագրող Քսենյա Սոբչակը գնացել է «Թբիլիսիի ամենառուսատյաց բար»՝ Dedaena, բայց չի կարողացել մտնել ներս։ YouTube-ի «Ուշադրություն. Սոբչակ» ալիքում հրապարակվել է նրա զրույցի տեսագրությունը բարի սեփականատեր Դաթո Լափաուրիի հետ:

Սոբչակը հայտնել է, որ վրացական Dedaena բարի աշխատակիցները բոլոր ռուսներին խնդրում են նախքան հաստատություն մտնելը լրացնել հարցաթերթիկ, որում նրանք պետք է դատապարտեն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը։

Նաև հարցաթերթիկում ռուսներից պահանջվում է հաստատել, որ ՌԴ նախագահական ընտրություններում չեն քվեարկել երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինի օգտին։ Հակառակ դեպքում նրանց թույլ չեն տա մտնել հաստատություն:

Բարի մոտ հեռուստահաղորդավարուհին հանդիպել է տիրոջ հետ և վիճել նրա։

«Ճի՞շտ եք համարում ռուսներին որպես ազգ առանձնացնել առանձին կատեգորիայում: Հնարավո՞ր է ազգային պատկանելության հիմքով մարդկանց թույլ չտալ ինչ-որ տեղ գնալ», - հարցրել է տիրոջը Սոբչակը:

«Դե, ամբողջ աշխարհում ընդունված նորմ է. նորմալ է, ոմանք վիզա են ստանում, ոմանք՝ ոչ», - նրան անգլերենով պատասխանել է վրացին:

Բարի սեփականատերը հավելել է, որ Սոբչակին «ոչ մի դեպքում» թույլ չեն տա մտնել հաստատություն, քանի որ նա նախագահական ընտրություններում քվեարկել է Պուտինի օգտին։ Իր հերթին լրագրողը պարզաբանել է, որ ինքը քաղաքական գործչի օգտին քվեարկել է 2000 թվականին, երբ նա առաջադրվել է առաջին ժամկետի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել