Ուզում եմ անդրադառնալ Աննա Հակոբյանի գրառմանը, որտեղ նա խոսում է 44 օրյա պատերազմից, մասնավորապես իր գիշերային ակումբի անվանում հիշեցնող Էրատո ջոկատից ու ներողություն խնդրում իր ջոկատի կանանցից, որովհետև վերջիններս միթոմ գամվել էին այսպես կոչված անարգանքի սյունին:
Հարյուրավոր տղաների մահվան պատճառ դարձած, ավելի ճիշտ սպանած տիկինը, դեռ կարողանում է խոսել, լալահառաչ ու կեղծ գրառումներ անել: Ըստ օդում կախված լուրերի Աննա Հակոբյանը բունկեռում կարգադրություններ էր տալիս, մասնավորապես` սույն տիկինը պատճառ է դարձել, որ հարյուրավոր տղաներ զոհվեն, միայն թե ետ բերեն Լելե-Թեփե կոչվող բարձունքը, իսկ ինքն էլ դա օգտագործի քաղաքական շոու անելու համար: Ու սա այն պայմաններում, երբ հստակ ասվել է, որ տվյալ դիրքը հնարավոր չէ ետ վերադարձնել: Հիմա հարց: Էդ հարյուրավոր տղաների մայրերից, քույրերից, կանանցից, աղջիկներից ներողություն խնդրե՞լ ես: Ո´չ, չես խնդրել:
Երբ խոտերի մեջ պառկած ֆոտոսեսիա էիր անում: Երբ Գորիսի «ինչ-որ» դիրքից նկարներ էիր հրապարակում ու շոու անում, միթոմ դու առաջնագծում ես` ներողություն խնդրե՞լ ես այն կանանցից, ում հույզերի հետ էիր խաղում: Ու սա այն պայմաններում, երբ ձեր «առաջնագծի» դիրքում հնարավորություն ունեիք լողանալու, դիմահարդարվելու, մազ ֆենելու: Ներողություն խնդրե՞լ ես: Ո´չ, չես խնդրել:
Երբ Մեհրիբան Ալիևային հրավիրում էիր Արցախում մուղամ լսելու, իսկ Շուշիում էլ թեյախմության`գոնե մեկ անգամ ներողություն խնդրե՞լ ես Արցախից, որովհետև Արցախում արգելված էր մուղամը:
Երբ կանգնում ու ասում էիր, որ փամփուշտներից պետք է զարդեր պատրաստենք, քանի՞ զարդ պատրաստոցիր: Էդ ձեր զարդերի ականջահաճո պատմությունները դարձան հազարավոր կանանց արցունքի պատճառ: Ու էդ արցունքների համար էլ դու ներողություն չխնդրեցիր:
Իսկ ներողություն խնդրե՞լ ես այն կանանցից, ում Եռաբլուրում երկու անգամ անարգեցին: Երկու անգամն էլ քո վիժվածք ամուսնու համար ու պատճառով: Ո´չ, չես խնդրել:
Ինչ վերաբերվում է Էրատո թագուհուն:
Ինչպես այդ թագուհին էր դավաճան, այդպես էլ դու ես դավաճան: Փոքրիկ պատմական ակնարկ անեմ` Էրատոն Մեծ Հայքի թագուհին էր, Արտաշեսյան տոհմի վերջին կին ներկայացուցիչը, Տիգրան III-ի դուստրը, Տիգրան IV-ի քույրը և կինը: Ք.ա. 5-ին նա երկիրը հանձնեց Հռոմեական կայսրությանը, ինչպես դու հանձնեցիր երկիրն ադրբեջանցիներին: Այսպիսով, «Էրատո» անունը խորհրդանշում է ինցեստ, դավաճանություն, հայհոյանք:
Հ.Գ. Ի դեպ, ներողություն խնդրե՞լ ես էն կանանցից, ում տղամարդկանց, ըստ քո ամուսնու, դու բարոյական աջակցություն էիր ցույց տալիս բունկեռներում կամ Գորիսի հյուրանոցներից մեկում: Զինվորի կողքին կանգնելն ու զինվորի հրամանատարին բարոյական աջակցություն ցույց տալը տարբեր բաներ են իմ կարծիքով, տիկին Աննա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0exGEJ6dfQFyspZNUsq4CkvG7AttzLNxuNGE8XrfkrQQG6qgZQp4KRkLSE2senZpDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել