News.am-ը գրում է.
Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում , անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերին, ասաց․
«Չեմ կարող մեկնաբանել, ես ևս անկանկալի եկա այդ նորությունը լսելով»։ Հայտնում է News.am-ը։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզ այցելությանն, ապա դեսպանն ասաց․
«Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերվածություններին, որ տեղի էին ունեցել։ Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ մեր ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցի ռազմական գործողություններն ու պահպանի հրադադարը» ։
Դեսպանը շեշտեց՝ իրենց դիրքորոշնումն աներկբա է և հստակ։
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/videos/56802.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել