ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից


00:34 , 30 սեպտեմբեր, 2022

News.am-ը գրում է.

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը  լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում , անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերին, ասաց․

«Չեմ  կարող մեկնաբանել, ես ևս անկանկալի եկա այդ նորությունը լսելով»։ Հայտնում է News.am-ը։

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզ այցելությանն, ապա դեսպանն ասաց․

«Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերվածություններին, որ տեղի էին ունեցել։ Մեր  դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ  մեր ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցի ռազմական գործողություններն ու պահպանի հրադադարը» ։

Դեսպանը շեշտեց՝ իրենց դիրքորոշնումն աներկբա է և հստակ։