Նիկոլի ու նիկոլիզմի հանցավոր անգործությունը։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես պահանջել է միջանցք։
Ավելին. ակնհայտ խոսել է նույնիսկ պատերազմով միջանցք բացելու մասին։
Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ու հայտարարում՝ապագա կա։
Մեր բոլոր նախազգուշացումներին,որ պետք է ամրապնդել բանակն ու անվտանգությունը՝ զբաղված էր պրեմիա բաժանելով ու բանակից 24 միլիոնիվ ազատվելու նախագիծ առաջարկելով։
Նիկոլը,խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։
Երբ ասեցինք՝ չի կարելի նման քայլի ցնալ,պատասխանեցին՝ միջանցք տալուց խուսափելու համար տվեցինք։
Բայց Ադրբեջանը եւ միջանցք ուզեց,եւ ագրեսիա իրականացրեց։
Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ։
Նա խաբել է ձեզ։
Հայտարարել է խաղաղության դարաշրջան,բայց հիմա պատերազմի «աչքալուսանք» է տալիս։
Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը պատերազմին պատրաստ լինելու համար։
Ոչինչ։
Նույնիսկ զենք չի կարողացել բերել բանակի համար։
Բայց շուտով կլսենք սուպերհայրենասիրական կոչեր ու նոր սարդարապատներ տալու ելույթներ Փաշինյանի կատարմամբ։
Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը։
Այս անգամ էլ մեղավոր կկարգվեն ռուսները,չեմ բացառում անվտանգության ու պաշտպանության համակարգերի բարձրաստիճան սպաները:
Շատերը կմոռանան ,որ պատերազմը բերել է Նիկոլը։
Արդյունքում կդառնանք թուրքական վիլայեթացման ենթակա տարածք։
Եթե դեմ ենք սրան,ուրեմն բոլոր պետական,հոգեւոր ու հասարակական առաջնորդներն ու ինստիտուտները ,ինչպես նաեւ մտահոգ քաղաքացիները շտապ պետք է այլընտրանքային քայլեր ձեռնարկեն /ձեռնարկենք/ այս սպասվող զուլումից խուսափելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել