Երևանում շարունակում է ընթանալ ըմբշամարտի զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը։
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի ներկայացուցիչ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:
Եզրափակիչում Մինասյանը պարտվել ԿԺԴՀ-ի ներկայացուցչին։
Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել մոտ 400 մասնակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել