Թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ դեսպանատները (ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն) զգուշացնում են իրենց քաղաքացիներին խուսափել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններ մեկնելուց, քանի որ հավանական են ռազմական գործողությունները։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ևս խոստովանում են (տե՛ս, օրինակ, ՄԱԿ-ում կապիտուլյանտի վերջին ելույթը), որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստվում Հայաստանի վրա։
Նորից եմ կրկնում. փրկվելու հնարավորություն ու ռեսուրս կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում (մի քանի օրով սփյուռքում եմ ու իմ աչքով տեսածն եմ ասում)։ Անհրաժեշտ է սակայն հեռացնել նրանց, որոնք ոչ միայն ունակ չեն այդ ռեսուրսը կառավարել, այլև չեն ուզում պայքարել։
Ուստի անհրաժեշտ է, որ այլևս ոչ լեգիտիմ հանդիսացող դե-ֆակտո իշխանության հեռացումը հանդիսանա լիարժեք ձևակերպված հանրային պահանջ։ Այստեղ ամեն մեկն ունի իր անելիքը։
Այս ֆոնին նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպումը կարևորագույն քայլ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid02YpEUXpuD68QtTjHGhtY72GvqH29XEqWhwTJQCqVmw37UrLvp1aHLjMETpiZ16moNl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել