«Տարածաշրջանում նրանք, որոնց ռազմական ու քաղաքական ուժը թեև մեր երկրի հետ համեմատելի չէ, բայց ուժի ցուցադրություն են անում, իրենց ծիծաղելի վիճակում են դնում...»։ Սա մի հատված է Ռ.Թ. Էրդողանի՝ ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին ունեցած ելույթից։ Ակնարկը, իհարկե, ուղղված է Իրանին։
Զուգահեռաբար, Իրանում հիջաբը սխալ կրելու պատճառով «բարոյական ոստիկանության» կողմից բերման ենթարկված Մահսա Ամինիի մահվանից հետո բռնկված բողոքի ցույցերի համատեքստում զգալիորեն ակտիվացել են թուրք-ադրբեջանա-իրանական տարրերը՝ ներքին լարվածությունն ավելի խորացնելու, առավել դրանց լայնամասշտաբ բնույթ հաղորդելու ակնհայտ նպատակներով։
Ներկայում աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունների թիրախում նաև Իրանն է, որի արտաքին հակառակորդների առավելագույն նպատակն այս երկրում իշխող կրոնական վարչակարգի տապալումն է՝ հարակից այլ գործընթացներով, նվազագույնը՝ միջազգային ծանրագույն պարտավորություններով Թեհրանի հնարավորություններն էականորեն սահմանափակելը։
Գրեթե հանգուցալուծմանը մոտ «միջուկային գործարքի» վերականգնման գործընթացի միտումնավոր ձախողումը նշվածի ամուր հիմքերից է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02JNUtAh3qtWwDSdaq42vbcGoqfr66uMwtWp6xPneBbA2cCmQMjY4rk5E4Qxm9avkLl&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել