Մեկնաբանելով Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների ու կաթողիկոսների պլանավորվող հանդիպումը՝ ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը նրանց մեղադրել է հեղաշրջում անելու փորձի համար: «Ես չեմ տեսնում նպատակ, առնվազը հայտարարված օրակարգ, թե ինչ են առաջարկում նրանք մեր ժողովրդին»,-մասնավորապես՝ հայտարարել է Հայաստանը սևերի ու սպիտակների բաժանած քաղաքական թիմի ներկայացուցիչը:

Առնվազը սույն ՔՊ-ականի խոսույթից պարզ է դառնում, որ Նիկոլը բավական անհանգստացած է պլանավորվող հանդիպմամբ ու արդեն իսկ սկսել է այն «սևացնելու» իր առաքելությունը: Ակնհայտ է, որ ինչ էլ որոշվի այդ հանդիպմանը կամ ինչ կոչ էլ հղվի՝ իշխանությանը, այդ ամենն ադեկվատ արձագանք չի ստանալու ՔՊ-ականների կողմից: Ապրիորի հայտարարել, թե հանդիպման նպատակը պետական հեղաշրջում իրականացնելն է, նշանակում է ի սկզբանե փակել սեփական աչքերն ու ականջները՝ չտեսնելու՝ ինչ է կատարվում, ինչ են հուշում կամ ինչ ելք են ցույց տալիս:

Սա, իհարկե, առաջին հերթին սեփական անսխալականության մասին այն ներքին կործանարար համոզմունքի արդյունք է, որը Նիկոլին հասցրեց թուրքի դուռը, դարձրեց նրան Իլհամի փալաս՝ Հայաստանը հանձնելով թշնամու ողորմածությանը: Նիկոլի համար չկան հեղինակություններ, չկա հայրենիք կամ սրբություն, այլ կա ընդամենը սեփական աթոռի խնդիրը, հանուն որի նա կսեղմի ցանկացած մեկի ձեռքը, բայց այնպիսի մեկի, որն իրենից ոչնչով չի տարբերվում ու նույն հակաարժեքների կրողն է:

Իրականում երկրի վիճակն այնպիսին է, իրավիճակը՝ այնքան պայթյունավտանգ ու վտանգավոր, որ Նիկոլն անձամբ պետք է ձեռնարկեր նմանատիպ մի հավաք՝ խնդրելով ճանապարհ անցած, կշիռ ունեցող գործիչներին հուշել իրավիճակից ելքը: Չի անում ու չի էլ անելու երբեք, քանի որ նրա ձեռքին է Էրդողանի հանձնարարականն այն մասին, թե ինչպես ու ինչ մեթոդներով է պետք անկման հասցնել հայոց պետականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել