Ի՞նչն է «լեզու դրել» Ռուբոյի բերանը

Թուրքիայում «վերբովկայի» ենթարկված (ըստ «օդում կախված» լուրերի) Ռուբինյան Ռուբիկն ընդդիմությանը մեղադրել է՝ իշխանությունների գործունեության դիապազոնը կրճատելու համար: Իր մեղադրանքը հստակեցնելու նպատակով նա հայտարարել է, թե ընդդիմությունն իբր սխալմամբ է իրենց մեղադրում դավաճանության համար ու հայտարարում, որ Նիկոլը պատրաստվում է հերթական զիջումների գնով լուծել իր իշխանության խնդիրը: Իսկ այն պնդումը, որ Նիկոլը թուրքերին ինչ-որ բան է խոստացել, որը չկատարելու պատճառով է, որ վերջիններս ագրեսիա են իրականցնում, թուրքական պրոպագանդայի տարր է:

Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հենց հիմա, այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, թուրքերն արդարացնում են Նիկոլի անկատար խոստումներով:

Ո՞ւմ հավատալ: Բանն այն է, որ 44-օրյա պատերազմն ու դրան հետևած հետպատերազմյան ողջ ժամանակահատվածը այլընտրանք չի թողնում, քան չվստահելու Նիկոլին: Ժամանակին, երբ ընդդիմությունը հայտարարում էր, որ Նիկոլն իշխանության է եկել՝ Արցախը կործանելու, այն թուրքին տալու համար, նույն ռուբոները, կոկորդ պատռելով, վստահեցնում էին, որ ոչ մի նման բան չկա. իրենցից հայրենասեր մեկ էլ Մխիթար Սպարապետն է: Այնինչ 2020-ը ցույց տվեց, թե իրականում ինչպիսին է ՔՊ-ական իշխանության բնույթը և կոնկրետ որն էր Նիկոլի առաքելության առաջին հատվածի էությունը: Հիմա եկել է այդ առաքելության երկրորդ հատվածի իրականացման պահը, բայց ահա պայմանավորված միջազգային խաղացողների՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունեցած տարաձայնություներով՝ Նիկոլի խոստումները՝ թուրքին մնացել են անկատար՝ լեզու դնելով ռուբոների բերանը: Գուցե Ռուբոյի չքմեղանքը կարող է հավաստի թվալ, բայց՝ միայն նրանց, ովքեր կորցրել են իրականության զգացումը, վերլուծելու ու մեկ քայլ առաջ տեսնելու կարողությունը:

Ընդդիմության խոսքերը կասկածի տակ դնելու որևիցե հիմք չկա, և դա է ապացուցում հենց միայն այն խայտառակ վիճակը, որ հենց հիմա տիրում է հայկական բանակում՝ չհաշված Նիկոլի վերջին խորհրդարանական սկանդալային ելույթը, որի պատճառով Հայաստանում ուր որ է քաղաքացիական պատերազմ էր սկսվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել