Pastinfo.am-ը գրում է.

Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կազմում վարձկաններ, ահաբեկչական խմբավորումներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.


«Վերջին տեսագրություններից մեկի ժամանակ նաև արաբերեն խոսակցություն կար: Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներին հատուկ սովորեցնում են խոշտանգումներ, այդ խոշտանգումներն ու վայրագությունները շարունակվելու են»,-հավելել է նա:

Ս.Օհանյանը շեշտում է՝ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ թշնամի պետությունները վերածվեն հարևան պետությունների, որոնք ցանկանում են խաղաղ համակեցությամբ ապրել.

«Երբ խոսում ենք խաղաղության օրակագի մասին, այս իշխանությունները երևի չգիտեն՝ ով է թուրքը, ադրբեջանցին։ Իրենց թվում է, թե երկրի սահմանների, տարածքների մի մասը տան, թուրքը դրանով բավարարվելու է, այդպես չի լինելու կյանքում, այսինքն՝ խաղաղության օրակարգ կեղծ օրակարգ է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել