2022 թվականի սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից 5 հայ գերիների հանձման մասին տեղեկատվությունը տարածել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անգամ տեղյակ չի եղել դրա մասին նույնիսկ այն ժամանակ, երբ լուրը տարածվել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Սա նշանակում է, որ գերիների մի մասի հանձնումը տեղի է ունեցել ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, այլ նոր պայմանավորվածությունների արդյունքում` դեռևս գաղտնի պահելով դրանց էությունը։
Նշվել է, որ գերիների հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների (նախկինում դա գրեթե մշտապես արվել է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ):
Գերիների հանձման մասին հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ինչից պետք է ենթադրյալ, որ այդ քայլն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների շրջանակներում։
Հուսանք Հայաստան վերադարձած հինգ գերիների դեմ քրեական գործեր չեն հարուցվի և նրանք Բաքվի բանտերից Երեւանի բանտերում չեն հայտնվի (այդ մասին, ի դեպ, դեռ ոչ մի հիշատակում չկա), հուսանք նաև, որ այդ հինգ երիտասարդները հերթական առեւտրի առարկա չեն դարձել հայ ժողովրդի երկու ամենամեծ թշնամիների` Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ինչպես դա եղել է նախորդ դեպքերում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02DHw8us1rxpTEu6rjx9DXVNXxZWdKyPuyZQ8d4ay7oQDyr3NMFsKe72SAbQJaTdByl&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել